ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել այն բանաձեւին, որն օրենսդիր մարմնի վերին պալատին թույլ կտա նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի շրջանակում գործընթացն իրականացնել արագացված ռեժիմով:
Ձայները բաշխվել են կուսակցական պատկանելիությանը համապատասխան՝ 53 հանրապետական կողմ է արտահայտվել, 47 դեմոկրատ՝ դեմ:
Իմփիչմենթի քննության ժամկետն ու հաջորդականությունը կանոնակարգող նախաձեռնության հեղինակը Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մակքոնելն է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/58946