ԱՄՆ-ն հղի կանանց վիզա չի տրամադրի՝ նրանց երեխաների քաղաքացիություն ստանալը կանխելու համար

ԱՄՆ նախագահի աշխատակազմը մտադիր է այս շաբաթ նոր  կանոն մտցնել, որն ուղղված է այսպես կոչված «հողի կանոնին»՝ սկզբունքի, համաձայն որի Միացյալ Նահանգներում ծնված յուրաքանչյուր անձ իրավունք ունի ստանալ երկրի քաղաքացիություն: Այս մասին հայտնում է RT– ն՝ հղում անելով Axios–ին:


Հրապարակման համաձայն, ԱՄՆ պետդեպարտամենտի աշխատակիցները իրավունք կունենան մերժել օտարերկրացիներին կարճաժամկետ տուրիստական ​​և բիզնես վիզաներ տրամադրել (B կատեգորիա), եթե կասկած լինի, որ նրանք մեկնում են ԱՄՆ ավտոմատ կերպով քաղաքացիություն ձեռք բերելու համար:


Դեռ հայտնի չէ, թե ինչպես կկիրառվի այս կանոնը: Ըստ մեկ բարձրաստիճան պաշտոնյայի, «ԱՄՆ հյուպատոսարաններում վիզաների տրամադրողները շատ լավ հասկանում են, թե ովքեր են ստում իրենց դիմելիս»:


Սա ԱՄՆ իշխանությունների առաջին քայլն է՝ ուղղված այս օրենսդրության վերացմանը, որին անձամբ դեմ է նախագահ Դոնալդ Թրամփը


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/58853