Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով հունվարի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով մեկնել է Թբիլիսի: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Վրաստանի ռազմական և քաղաքական ղեկավարության հետ հանդիպման ընթացքում քննարկվելու են երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հետ կապված խնդիրներ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/58851