ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իշխանության ղեկին իր գտնվելու առաջին երեք տարվա ընթացքում երկրում իրադրությունն զգալիորեն բարելավվել է:
«Ուղիղ երեք տարի առաջ էր՝ 2017 թվականի հունվարի 20-ին. ես երդում տվեցի»,- գրել է Թրամփն իր թվիթերում:
Նա նշել է, որ վերջին 3 տարում «աֆրոամերիկացիների շրջանում գործազրկության մակարդակը հասել է ամենացածր մակարդակին երկրի ամբողջ պատմության ընթացքում»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/58832