Դանակահարություն՝ Սարի Թաղում. նախ բռունցքով է հարվածել դեմքին, ապա դանակով

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ Սարի Թաղում 40-ամյա տղամարդու առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:


ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 20:55-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «Էպիգաստրալ շրջանի կտրած-ծակած, որովայնի խոռոչի թափանցող վերք՝ լյարդի եւ ստամոքսի վնասումով, ձախ թուլակողի կտրած-ծակած, որովայնի խոռոչ չթափանցող» վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել տղամարդ՝ ծնված 1979 թվականին:


Նախնական տվյալներով՝ 2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երեւան քաղաքում՝ Սարի Թաղի տներից մեկի դիմաց, տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը նախ բռունցքով հարվածել է 40-ամյա տղամարդու դեմքի շրջանին, ապա՝ իր մոտ գտնված դանակով մի քանի անգամ հարվածել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով առողջության ծանր վնաս:


Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդհոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին եւ ընդունվել վարույթ: 40-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:


Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ առերես հարցաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք:


Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է նույն թաղամասի բնակիչ՝ ծնված 1972 թվականին. նա ձերբակալվել է՝ 40-ամյա տղամարդու առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով: Վերջինս վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող դանակը:


Նախաքննության ընթացքում նրա մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, որի ընթացքում մատնացույց է արել դեպքի վայրը եւ հայտնել դեպքի մի շարք մանրամասներ:


Տուժողի մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը եւ մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:


Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Սարի թաղի՝ 47-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:


Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/58807

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel