Փաշինյանի կառավարության տնտեսական ֆիասկոն փորձելու են բարդել ՌԴ-ի վրա

Գազի գնի հնարավոր թանկացման մասին խոսակցությունները շուտով կրկին ակտիվացնելու են ՀՀ-ում հակառուսական ցանցին, որոնք Մոսկվային մեղադրելու են «ՀՀ-ին ճնշելու» մեջ:


ՀՀ գործող իշխանությունները տնտեսական հրաշքներ և վագրի թռիչքներ էին խոստանում հասարակությանը, սակայն արդեն 2 տարի է չկա տնտեսական որևէ լուրջ նախագիծ, խոշոր ներդրում կամ տարածաշրջանային նշանակության նոր մեգանախագիծ՝ՀՀ-ի մասնակցությամբ, որը լոկոմոտիվի դերակատարում կունենա տնտեսության մյուս ճյուղերի համար: Տնտեսական օրակարգում առկա է վակուում, որը լցվում է տարբեր ներքաղաքական շոուներով և կեղծ օրակարգերով:


Այժմ գազի գնի թանկացման ֆոնին հնարավոր է ակտիվանան հակառուսական շրջանակները, որոնք թե գազի գնի թանկացման, թե դրանից բխող գնաճի ու ապրանքների գների թանկացման ողջ պատասխանատվությունը բարդելու են ՌԴ-ի վրա՝դրանով փորձելով քողարկել կառավարության անգործությունը տնտեսական հատվածում ու տնտեսության թռիչքային զարգացման տեսլականի ու ճանապարհային քարտեզի բացակայությունը:

ՀՀ-ն գազը գնում է ՌԴ-ից՝գազի սեփականատերը Մոսկվան է և ռուսական կողմը ցանկացած պահի կարող է դնել գազի գնի վերանայման հարցը:

Կառավարության պրոֆեսիոնալիզմի աստիճանը կախված է այն հանգամանքից, թե ինչպես ապահովագրել երկրի տնտեսությունը գազի գնի թանկացումից՝ստեղծել հարկային և այլ տեսակի արտոնություններ տեղական բիզնեսի համար, որպեսզի տեղում արտադրվող ապրանքները հասարակության համար գնային աճ չարձանագրեն:


Տնտեսության զարգացման հստակ տեսլականի բացակայությունն անընդհատ բերելու է նրան, որ ՀՀ գործող և ապագա իշխանությունները գազի գնի բարձրացման ողջ մեղավորությունը դնելու են մի կողմի վրա՝իրենց վրայից տնտեսական անկման պատասխանատվությունը գցելու համար:


Հազարավոր ֆեյքերն ու սորոսական ցանցն արդեն իսկ պատրաստ է «հարձակվել» ռուսական կողմի վրա և ՀՀ-ի սոցիալ-տնտեսական վատ և ավելի վատթարացող վիճակի ողջ պատասխանատվությունը բարդել Մոսկվայի վրա, իսկ կառավարությունը հասարակությանը ցույց կտա, որ իրենք չեն կարողանում մեղմել գնաճը, կառուցել նորմալ տնտեսություն և բացել աշխատատեղեր՝բերելով նոր ներդրումներ, քանի որ գազի գինը թանկացել է:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/58767