«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյնի հետ հնարավոր համագործակցությանը:
Մասնավորապես, նա ասել է, որ չկա այդպիսին բան, թե Վանեցյանը «գալիս է» ԲՀԿ.
«Այդպիսի խոսակցություն չի եղել, չկա և չի էլ կարող այդպիսի բան լինել: Այդ մասին ինքն էլ է հայտարարել»,- շեշտել է Ծառուկյանը:
VERELQ-ը հիշեցնում է, որ դեռևս 2019 թվականի սեպտեմբերին մամուլում շրջանառվեց, թե Գագիկ Ծառուկյանի և Արթուր Վանեցյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի, Վանեցյանն առաջիկայում կանդամակցի ԲՀԿ-ին: Համաձայն այդ տեղեկատվության, Վանեցյանը չի լինի կուսակցության շարքային անդամ, այլ կուսակցության առաջիկա համագումարում կընտրվի վարչության անդամ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/58763