Լիբիայում խաղաղությունը հնարավոր է միայն Թուրքիայի ծրագրերի հակազդման միջոցով՝այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարող լինել խաղաղասիրական գործընթացի մասնակից՝հաշվի առնելով նրա դերակատարումը լիբիական ճգնաժամում: Այդ մասին հայտարարել է սիրիացի փորձագետ Նիդալ Սաբին:
Նա նշել է, որ Էրդողանը հրաման է տվել Իդլիբից գրոհայիններին տեղափոխել Լիբիա՝Ազգային համաձայնության կառավարությանն աջակցելու համար՝Ֆաիզ Սարաջի համաձայնությամբ:
Ըստ նրա, Թուրքիան իր սահմանները բացել է վարձկանների համար ընդդեմ Սիրիայի, որտեղ արդեն 8 տարի պատերազմ է ընթանում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/58752