Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ցավակցել է ԱԱԾ նախկին տնօրեն Գրիգորի Կուտոյանի ընտանիքին և հարազատներին:
Ղարամյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Երկու տարուց ավելի փոխգործակցության շրջանակներում, որպես Արցախի Հանրապետության ԱԱԾ տնօրեն, մեր Հայրենիքի (ԱՀ և ՀՀ) անվտանգության ապահովման խնդիրներով գործակցել եմ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Գեորգի Կուտոյանի հետ:
Ցավակցում եմ Գեորգի Կուտոյանի ընտանիքին և հարազատներին ողբերգական մահվան կապակցությամբ»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/58691