Հայաստանի հանրապետական կուսակցությունը երեկոյան Գործադիր մարմնի նիստ է հրավիրել, որը կվարի ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
VERELQ-ի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտնեց, սակայն, որ նիստը որևէ կապ չունի ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հետ և պլանավորված է եղել վաղուց՝ առաջին նիստն է 2020 թվականին:
Հիշեցնենք, Գեորգի Կուտոյանի դին այսօր հայտնաբերվել է իր բնակարանում հրազենային վնասվածքով: Վերջինս եղել է ԱԱԾ տնօրեն 2016-2018թթ-ին՝ նշանակվել էր այդ պաշտոնին Սերժ Սարգսյանի կողմից:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/58677