«ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին»:Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Էռլ Լիտցենբերգերը:
Դեսպանը նշել է, որ ուրախալի է տեսնել, որ գրանցվում են տարբեր անկախ, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների, երիտասարդների և կանանց, նոր դեմքերի թեկնածությունը:
«Նախընտրական քարոզարշավը նոր է սկսվում: Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանն ընտրություններին հետևելու համար հրավիրել է նաև միջազգային դիտորդների: Մենք հետևելու ենք միջազգային դիտորդների գործունեությանը, հայտնելու ենք մեր կարծիքը ընտրական գործընթացի վերաբերյալ», - ասել է դեսպանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/58675