Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունը հերթական տարեկան զեկույցն է հրապարակել աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին:
Ադրբեջանին վերաբերվող հատվածում նշված է, որ 2019թ.-ին իշխանությունները շարունակել են կոշտ մեթոդներով սահմանափակել մարդկանց իրավունքներն ու ազատությունները:
Ադրբեջանում շարունակվում են կիրառվել կտտանքներ, մարդու իրավունքների և ազատ հավաքների սահմանափակումներ, ԶԼՄ-ների իրավունքների և ազատ խոսքի սահմանափակումներ:
Նշվում է, որ ոստիկանությունը բիրտ մեթոդներով է ցրում խաղաղ ակցիաներն ու հավաքները:
Նկարագրվում են նաև ընդդիմադիր լրագրողների ձերբակալությունները:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/58669