Աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշում Երևանը զբաղեցրել է 380-րդ տեղը՝ դառնալով այս ցուցանիշով առաջատրըն Հարավային Կովկասի տարածաշրջանում: Այս մասին ասված է Numbeo-ի կյանքի արժեքի ինդեքսի հունվարյան զեկույցում։
Ըստ զեկույցի, թանկության տեսանկյունից Բաքուն զբաղեցրել է 390-րդ հորիզոնականը, իսկ Թբիլիսին՝ 404-րդ:
Ա ամենաթանկ քաղաքն է ճանաչվել Ցյուրիխը, երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրել են Բազելը և Լոզանը։ Ընդհանուր առմամբ, Շվեյցարիայի քաղաքները ամենաթանկն են ճանաչվել՝ 4-րդ և 5-րդ տեղերը բաժին են հասել Ժնևին և Բեռնին։
Մոսկվան հայտնվել է վարնկանիշի 251-րդ տեղում։ Ընդհանուր առմամբ, ցանկում 440 քաղաք է ներառված:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/58648