Թուրքական հասարակությունն արագ կորցնում է հետաքրքրությունը նոր քաղաքական շարժումների նկատմամբ, որոնք ստեղծել են իշխող Արդարություն և զարգացում կուսակցության նախկին անդամները:
Նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը նախորդ տարի մեծ աղմուկ բարձրացրեցին՝նոր կուսակցություններ ստեղծելով:
Սոցհարցումները ցույց են տալիս, որ այդ նոր կուսակցությունների նկատմամբ հետաքրքրությունը 34,6% տոկոսից այժմ հասել է 14,9%-ի:
Տվյալ կուսակցությունների նկատմամբ հետաքրքրության անկումը կարող է կապված լինեն տվյալ կուսակցությունների ղեկավարների քաղաքական ժառանգության հետ՝նրանք մասնակցել են Թուրքիայի կառավարմանը 17 տարի:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/58647