Տավուշում հակառակորդի կրակից զինվոր է վիրավորվել, վիճակը ծանր է

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է հանրապետության հյուսիս-արևելքում զինվորի վիրավորվելու մասին։


«Հունվարի 15-ին, ժամը 16։30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը (Տավուշի ԶԿ)»,- նշվում է ՊՆ-ի հաղորդագրությունում:


Զինծառայողը տեղափոխվել է Երևանի Կենտրոնական զինվորական հոսպիտալ, նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/58600