Իրանն այժմ ուրանը հարստացնում է ավելի մեծ ծավալներով, քան միջուկային գործարքը կնքելուց առաջ: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Այսօր մենք ամեն օր ուրան ավելի շատ ենք հարստացնում, քան մինչեւ միջուկային գործարքը կնքելը»,-նշել է նա:
Ըստ նրա, «Թեհրանը ճիշտ վարվեց, որ դուրս չեկավ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/58584