Ադրբեջանը կտրուկ կրճատում է ռազմական բյուջեն. հնարավոր հետևանքները

Ադրբեջանը ստիպված է գնալ իր ռազմական բյուջեի կտրուկ՝ մոտ 40% կրճատման: Դա տեղի է ունենում երկրում սոցիալական լարվածության, ցույցների և Լեռնային Ղարաբաղում պարբերական փոխհրաձգությունների ֆոնին:

Բաքուն ցանկանում էր ստեղծել ցամաքային զորքերի ավելի արդյունավետ համակարգ, քան այն, որը գոյություն է ունեցել ղարաբաղյան պատերազմի տարիներին: Այդ նպատակով ցամաքային զորքերի քանակը կրճատվել է մինչև 66 950-ի, իսկ 2005թ.-ին նրանց թիվը հասնում էր 85.000-ի: Դրանք բաժանված են հինգ բանակային կորպուսների՝ մեկը Նախիջևանում է: Այդ ժամանակ էլ սկսվեցին արդիական զենքերի գնումը ՌԴ-ից, զրահատեխնիկայի մի մասն էլ ձեռք բերվեց Սլովակիայում, Ուկրաինայում, Բելառուսում, փոխանցում է Վզգլյադը:

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի արդիականացվել են ավելի ակտիվ, քան ցամաքային ուժերը: Ադրբեջանի ավիացիայն այժմ բաղկացած է ինքնաթիռներից, որոնք գնվել են Ուկրաինայից (16 МиГ-29 և 12 ուղղաթիռներ Ми-24), Ղազախստանից (8 МиГ-25), Բելառուսից (6 Су-25) և Վրաստանից (13 Су-25): Վերջապես, 2010թ.-ից Սումգայիթում սկսեց գործել Սու-25-ի գործարանը:

Հավանաբար, բյուջեի կրճատումը կանդրադառնա հենց նոր զենքերի գնումներին և սեփական ռազմական արտադրանքի զարգացման պլանների վրա: Կարող է օդից կախված մնալ Իսրայելից երկաթե գմբեթ ՀՕՊ համակարգերի գնման պայմանագիրը, որը ստորագրվել էր դեռևս 2013թ.-ին:

Իսրայելը վերջին հինգ տարվա ընթացքում դարձել է Ադրբեջանի ռազմա-արդյունաբերական գլխավոր գործընկերներից մեկը: Հենց իսրայելական ընկերությունների հետ է Բաքուն ստորագրել ռազմա-արդյունաբերական գործարանների կառուցման պայմանագրերը: Սկսել է գործել իսրայելական անօդաչուներ արտադրող գործարանը, սակայն նոր «Намер» զրահամեքենայի գործարանի շուրջ բանակցությունները դեռևս կսառեցվեն:

Ինքնուրույն Ադրբեջանը կարողանում է արտադրել 107 մմ-ոց հրթիռային համակարգեր, դիպուկահար Իստիգլալ հրացաններ, հրետանային արկեր և այլն: Տեղեկություններ կային, որ Ադրբեջանը հրավիրվել է Թուրքիայի Ալթայի տանկի ստեղծման աշխատանքներին մասնակցելու համար: Ռազմական ծախսերի կրճատումը չի հանգեցնի ռազմավարական փոփոխությունների, այն կարող է միայն դանդաղեցնել զինված ուժերի արդիականացման տեմպերը:

Հայաստանը գնում է մարտավարական վերազինման ճանապարհով հենց ռուսական համակարգերի հիման վրա՝ ՀՀ-ը արտադրում է Կռունկ անօդաչուներ և բարձրացնում է սպայական կազմի պրոֆեսիոնալիզմը: Բաքվի ռազմական ծախսերի ուղիղ հետևանքը կլինի սահմանագծում զրահատեխնիկա քրոնիկ դեֆիցիտը, որը և զսպում է Ադրբեջանի ռևանշիստական ձգտումները:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/5852