Հայաստանը շահեկանորեն ավելի լավ վիճակում է Ադրբեջանի ու Վրաստանի համեմատ. Հարությունյան

2019թ.-ին Արցախի Հանրապետությունը ՀՆԱ-ի մեկ շնչին բաժին ընկնող ցուցանիշով, որը նախնական հաշվարկներով կկազմի մոտ 4.800 ԱՄՆ դոլար, առաջ կանցնի Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին վարչապետ, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը:


Նա նշում է, որ այդ փաստի գուցե չանդրադառնար, եթե վերջին օրերին մամուլում լայն քննարկման առարկա չդառնար ՀՀ տնտեսական աճի ցուցանիշը, որին խանդով արձագանքեցին հարևան Վրաստանից, իսկ Ադրբեջանը փորձեց ցույց տալ, որ իր վիճակն, իբր, ավելի բարվոք է:


«Իրականում Հարավային Կովկասի բոլոր հանրապետություններում ապրող ժողովուրդների կենսամակարդակը հիմնականում նույնն է: Անշուշտ, կան նաև միջազգայնորեն ընդունված գնողունակության պարիտետի համեմատություններ։ Այնուամենայնիվ, պարիտետային համեմատությունները սուբյեկտիվ են և անվերապահ չեն: Ապրանքատեսակների գները, կախված նշածս երկրների աշխարհագրական դիրքից, ունեցած ներուժից, շատ տարբեր են, բայց ընդհանուր ծախսերում համադրելիությունը նույնն է: Այսպես՝ եթե էներգակիրները Ադրբեջանում ավելի էժան են, փոխարենը շատ այլ ապրանքներ, Հայաստանի կամ Վրաստանի համեմատ, ավելի թանկ են:


Խնդիրն այլ հարթությունում է: Ե՛վ Հայաստանը, և՛ Արցախը, և՛ Վրաստանը, և՛ Ադրբեջանը մի քանի անգամ հետ են զարգացած երկրների կենսամակարդակից, և բոլոր ջանքերը պետք է այս տիրույթում գործադրվեն: Սա է հիմնական մարտահրավերը:


Այժմ միտումների մասին: Հայաստանը շահեկանորեն ավելի լավ վիճակում է գտնվում՝ Ադրբեջանի և Վրաստանի համեմատ, ու սա պոպուլիզմ չէ: 2020թ.-ի ՀՀ պետական բյուջեի ծախսային մասը, 2019թ.-ի համեմատ, ավելացել է շուրջ կես միլիարդ ԱՄՆ դոլարով, ինչը ՀՀ պատմության մեջ աննախադեպ ցուցանիշ է: Դա, միանշանակ, հնարավոր չէր լինի առանց ՀՀ տնտեսության իրական հատվածում ունեցած աճի. որքան էլ փորձենք վիճարկել այս կամ այն հաջողությունը, փաստն արձանագրված է: Օրինակ՝ եթե այսօր հպարտանում ենք, որ 2019թ.-ին ՀՀ Զինված Ուժերը ձեռք է բերել աննախադեպ ծավալի նոր սպառազինություն, որն, ամբողջությամբ վերցրած, ավելին է, քան վերջին մի քանի տարիներինը միասին, առաջին հերթին հենց տնտեսության զարգացման արդյունքն է:


Եթե 2009-10թթ.-ին Ադրբեջանը տարեկան արդյունահանում էր ավելի քան 50 մլն տոննա նավթ, վերջին տարիներին հետզհետե նվազել է այդ ցուցանիշը և անցած տարի հասել 36 մլն-ի: Եվս մի քանի տարի, և հարևան երկիրը վերջնականապես կզրկվի նավթային խոշոր եկամուտներից: Իհարկե, ներկայումս սկսել է ավելի մեծ ծավալով գազ արտահանել, բայց, փորձագետների պնդմամբ, կապույտ վառելիքից ստացված եկամուտների չափը անհամեմատելի կլինի սև ոսկուց ստացածի հետ: Սա է փաստը:


Վրաստանում ևս կայուն զարգացման դինամիկան կպահպանվի, սակայն կանխատեսվող արդյունքների մասով քաղաքական ռիսկերն ավելի մեծ են համարվում: Հայաստանի դեպքում նախ՝ խաղի նոր կանոնները, ապա՝ արտաքին համագործակցությունը շատ լավ նախադրյալներ են ստեղծել տնտեսության զարգացման ավելի բարձր տեմպեր ապահովելու համար, որը թույլ է տալու Հարավային Կովկասում լինել առաջինը: Իրատեսական եմ համարում այն կանխատեսումները, որ 2030թ.-ին ՀՀ-ում ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կհասնի 15 հազ. ԱՄն դոլարի»,- գրել է նա:


Հարությունյանը նաև հավելել է, որ գլխավոր ուղերձը այն է, որ պետք է հրաժարվենք հոռետեսական տրամադրություններից, քանի որ բիզնեսի զարգացման և խոշոր ներդրումների ներգրավման համար շատ կարևոր է դրական սպասումների ձևավորումը: 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/58457

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online