Վանեցյանը պարզաբանել է երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ իր գրառումը

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հերթական գրառումն է արել Twitter-ի իր միկրոբլոգում․


«Ամիսներ առաջ իմ զգուշացումը երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ առնչվում էին նաև Սահմանադրական դատարանի շուրջ այն օրերից սկսած և մինչ օրս շարունակվող իրադարձություններին»,- գրել է նա:



Ամիսներ առաջ իմ զգուշացումը երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ առնչվում էին նաև Սահմանադրական դատարանի շուրջ այն օրերից սկսած և մինչ օրս շարունակվող իրադարձություններին:


— Artur Vanetsyan (@ArturVanetsyan) January 15, 2020


VERELQ-ը հիշեցնում է, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականից հետո Վանեցյանը քանիցս խոսել է Հայաստանի անվտանգությանը սպառնացող վտանգների մասին: Դրանցից մեկը նա տեսնում է «Սորոսի» գրասենյակի գործունեության մեջ:


Նախօրեին Վանեցյանը նաև վտանգավոր էր որակել Հայաստանի մարզային ծննդատների լուծարումը՝ նշելով, թե «գյուղերի, ավանների ու փոքր քաղաքների ծննդատների զարգացման խնդրին վերաբերվել միայն, այսպես կոչված, արդյունավետության տեսանկյունից, նշանակում է ոչինչ չհասկանալ պետությունից եւ անվտանգությունից»: 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/58449