Նշանակում է ոչինչ չհասկանալ անվտանգությունից. Վանեցյանը խննդատների լուծարման մասին

Հայաստանի գյուղերի, ավանների ու փոքր քաղաքների ծննդատների զարգացման խնդրին վերաբերվել միայն, այսպես կոչված, արդյունավետության տեսանկյունից, նշանակում է ոչինչ չհասկանալ պետությունից եւ անվտանգությունից: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի տարբեր մարզերում տեղակայված թվով 9 ծննդատուն զրկվել է պետական ֆինանսավորումից: Նման որոշում կայացնելու համար հիմք են հանդիսացել մի շարք գործոններ, այդ թվում և տարեկան 150 ծնունդից պակաս ընդունելը: Վերջին օրերին գրեթե բոլոր բուժհաստատությունների աշխատակիցները, որոնք տեղեկացել են լուծարման մասին, բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով կառավարությունից չեղարկել այս որոշումը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/58430