Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն անհանգստացած է Մերձավոր Արեւելյքի տարածաշրջանում առկա լարվածությամբ, որն սպառնում է Իրաքի վերականգնման գործընթացին: Այդ մասին նա հայտարարել է հունվարի 9-ին Սուրբ աթոռին կից դիվանագետներին հղած ուղերձում:
«Հատկապես տագնապալի են այն ահանզանգերը, որոնք ստացվում են մերձավորարեւելյան տարածաշրջանից. Իրանի և ԱՄՆ-ի հրահրած լարվածության աճը սպառնում է ձախողել Իրաքի վերականգնման երկարատև գործընթացը, ինչպես նաև հող ստեղծել հակամարտության ծավալման համար»,- ասել է Հռոմի Պապը:
Նա Իրանին ու ԱՄՆ-ին երկխոսության կոչ է արել՝ միջազգային իրավունքի լիակատար հարգմամբ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/58168