Դեռ 24 տարեկան. Հայաստանում տոնում են Բանակի օրը

Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանում նշվում է Բանակի տոնը: Հայկական բանակը դարձավ 24 տարեկան։ Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներով հանդես են եկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, ինչպես նաև այլ պաշտոնական անձինք:

Ակտիվ է նաև սոցիալական ցանցերի հայկական սեգմենտը: Օգտատերերը տարբեր շնորհավորական գրառումներ են կատարում բանակի տոնի կապակցությամբ, տեղադրում այնտեղ իրենց հարազատների նկարները, ովքեր այժմ ծառայում Հայկական բանակում: Գրառումներում կան ինչպես գովեստի, այնպես էլ քննարդատության խոսքեր, սակայն գերթե բոլորի մոտ կարմիր թելով անցնում է հոգատար վերաբերմունքը Զինված ուժերի նկատմամբ, ինչը Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դրանակ է գնահատում և բնական համարում. "Քանի որ յուրաքանչյուր ընտանիք բանակում ունի սեփական դեսպանը, իր զինորի տեսքով":

Շնորհավորական ուղերձում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի զինված ուժերը դարձան այն առաջին քարերը, որ դրվեցին պետականաշինության հիմքում: Դա ժամանակի և տարածաշրջանի պարտադրանքն էր: "Մենք շատ լավ գիտեինք, թե ով ենք մենք և որտեղ ենք ապրում: Մենք հայ ենք և, լինելով Մերձավոր Արևելքի և Առաջավոր Ասիայի հնագույն ազգերից մեկը, ունենք հազարամյակների փորձառություն", - նշել է նախագահը: Նրա խոսքով, այն ողբերգական իրադարձությունները, որ տեղի են ունենում այսօր Մերձավոր Արևելքում և ընդհանուր առմամբ Հայաստանին շատ մոտ տարածքներում, "ցավալիորեն ծանոթ են մեզ և կրկնվել են պարբերաբար": "Մենք եղել ենք ականատեսը, ժամանակակիցն ու տարեգիրը նման իրադարձությունների: Մեր աչքի առջև են դրանք կատարվել վերջին դարերի և առնվազն երկու հազարամյակների ընթացքում: 25 տարի առաջ, երբ մենք ստանձնում էինք սեփական ճակատագիրը տնօրինելու պատասխանատվությունը, գիտակցում էինք, որ դա գրեթե հավասարազոր է մարտադաշտ մտնելուն", - ասաց նախագահը:

«Եվ մենք մտանք: Մտանք հանուն մարդու և ժողովրդի իրավունքների, հանուն ազատության: Մենք արդեն տեսել էինք Բաքվի հայկական եկեղեցուց բարձրացող ծուխը, որ վերջին և ամենահամոզիչ ազդանշանն էր բոլոր կասկածողների համար: Ավելի ուշ՝ արդեն մեր օրերում հրկիզված ու պայթեցված կրոնական օջախներից բարձրացող ծուխը պիտի տեսներ ողջ աշխարհը և զարմանքի ու վրդովմունքի սարսուռ ապրեր: Մենք այդ սարսուռն ապրել ենք 1988-ից սկսած, և ինքնաբուխ կերպով ձևավորված ինքնապաշտպանական ջոկատները առաջին քայլերն էին գոյապայքարի ճանապարհին: Մենք նաև գիտեինք, որ ֆիդայական շարժումը դատապարտված է ձախողման, եթե ժամանակին՝ հենց մարտի դաշտում, չվերաճի կանոնավոր բանակի», - ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում, որ հրապարակել է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ - «Հայոց կանոնավոր բանակը՝ մեր հաղթական բանակը, բռնեց պատերազմի քննությունը, որովհետև այդ օրերին և՛ Արցախը, և՛ Հայաստանը, և՛ ողջ հայությունը դարձան մեկ միասնական ազգ-բանակ, դարձան այն, ինչ մեր պատմիչն անվանում է «Ասքանազյան ազգ», իսկ Սուրբ գիրքը՝ «Ասքանազյան գունդ», որ իրենից ներկայացնում է և՛ երկիր, և՛ ժողովուրդ, և՛ զինված ուժ»։

Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի շնորհավորական ուղերձում, որ տարածել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը, ասված է. - «Նորանկախ մեր պետականության ամենաթանկ ու նվիրական ձեռքբերումն է Հայոց բանակի կազմավորումը, որն արդյունքն է քաջարի մեր զավակների պայքարի և առ Հայրենին նվիրումի ու սիրո: Այսօր Հայոց բանակի արիասիրտ մեր զինվորների ու հրամանատարների սխրանքով, երբեմն նաև կյանքի զոհաբերումով, անխաթար ու պաշտպանված են մեր երկրի սահմանները: Հայ զինվորի անվեհեր ոգին քաջալերություն է բաշխում մեր ողջ ժողովրդին՝ առաջնորդելով ամենքիս ամբողջական նվիրումով, նախանձախնդրությամբ ու մինյանց նկատմամբ սիրով ծառայելու մեր հայրենիքին և իրագործելու մեր երկրի պայծառ գալիքի լուսավոր տեսիլքներն ու հույսերը»:

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:

Ուղերձում, որի տեքստը հրապարակված է Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջում, մասնավորապես, ասված է. - «Հայոց փառապանծ բանակը անկախության ծնունդն է, ողջ հայ ժողովրդի հպարտությունը, որին նա սիրում ու փայփայում է հարազատ զավակի պես: Նրա քաջարի զինվորներն այսօր էլ, իրենց հերոս պապերի ու հայրերի օրինակով, անձնվիրաբար ծառայում են հայրենիքի պաշտպանության սուրբ գործին` ցուցաբերելով անկրկնելի սխրանք ու խիզախություն»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/5800

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online