Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, որում նշված է.


«Հարգելի Նիկոլ Վովայի,


Համոզված եմ, որ գալիք տարին նոր հնարավորություններ կբերի երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման և Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցության խորացման համար:


Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, առողջություն, բարգավաճում և հաջողություն Ձեր պատասխանատու գործում, Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում»։


Գալիք Ամանորի տոների առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել են նաև Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Քեցյանը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Լեհաստանի Հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավեցկին, Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միթսոտակիսը, Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն, Կորեայի Հանրապետության վարչապետ Լի Նակ-Յոնը, Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ- գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը և այլ պաշտոնյաներ։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/57954