Արցախի ՊԲ զինծառայողներն ու պահեստազորայինները 44 նոր բնակարան են ստացել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Մարտունի քաղաք եւ ներկա գտնվել Պաշտպանության բանակի պահեստազորային սպաների եւ զինծառայողների քառասունչորս ընտանիքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը:

Նախագահը շնորհավորել է բոլորին եւ մաղթել երջանկություն, հաջողություններ ու ամենայն բարիք։

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Պաշտպանության բանակի զինծառայողների եւ վետերանների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հարցերը մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում։

Նախագահին ուղեկցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/57947