Անհրաժեշտ է արագացնել Անդրադրիատիկ գազատարի (TAP), Հունաստան-Բուլղարիա ինտերկոնեկտորի (IGB) և Հոնիական-Ադրիատիկ խողովակաշարի (IAP) նախագծերի իրականացումը, որոնք ենթադրում են ադրբեջանական գազի Եվրոպա փոխադրում: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:
«Այնպիսի նախագծերը, ինչպիսիք են TAP-ը, IGB-ն և IAP-ը, ստեղծում են երկու կարևոր միջանցք. հարավային էներգետիկ ցանցը՝ Կասպից ծովից մինչև Բալկաններ և Կենտրոնական Եվրոպա, և ուղղաձիգ էներգետիկ ցանցը՝ Բալկաններից մինչև Եվրոպայի մնացած հատվածներ: Անհրաժեշտ է արագացնել այդ նախագծերի իրականացումը», - ասել է Հունաստանի վարչապետը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/57274