Ադրբեջանի և Ռուսաստանի միջև պետական սահմանին՝ Սամուր գետի վրա կառուցված նոր կամուրջը շահագործման կհանձնվի 2019 թվականի դեկտեմբերի 24-ին, հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն:
«Բացման հանդիսավոր արարողությունը նախատեսված է դեկտեմբերի 24-ին: Այդ կամուրջը կնպաստի ապրանքաշրջանառության ծավալի մեծացմանը: Ինչպես հայտնի է, մեր ապրանքաշրջանառությունը մեծանում է, և դրա արդյունքում մեծանում է նաև բեռների հոսքը», - ասել է դեսպանը:
Դիվանագետը նշել է, որ հարմարավետ պայմաններ են ստեղծվելու մաքսային կետն անցնողների համար:
Կամուրջը կառուցվել է Ռուսաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև 2013 թվականին ստորագրված համաձայնագրի հիման վրա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/57248