Հայաստանի խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Բանակի մարզական ակումբը վերականգնելու մասին օրենքի նախագիծը: Այն ընդունվեց 105 կողմ ձայնով:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը հայտարարել էր, որ այս նախագիծը բավական սպասված է:
Նշենք, որ նախագծով առաջարկվում է վերականգնել Բանակի մարզական ակումբը, և զինվորական ծառայության զորակոչել սպորտում հաջողության արժանացած մեր այն քաղաքացիներին, որոնք չեն ընկնում տարեկետում տալու կարգի շրջանակի մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/57243