Միացյալ Նահանգների Սենատի կողմից թիվ 150 բանաձևի միաձայն ընդունումը վճռորոշ քայլ է՝ ծառայելու արդարությանը, ճշմարտությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այս մասին գրել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«ԱՄՆ Սենատի կողմից 150 բանաձևի միաձայն ընդունումը վճռորոշ քայլ է՝ ծառայելու արդարությանը, ճշմարտությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այն հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը:
Շնորհակալություն ենք հայտնում Սենատորներ Ռոբերտ Մենենդեսին, Թեդ Քրուզին և ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին», - ասված է արտգործնախարարության Facebook-յան էջում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/57227