ԱՄՆ Սենատը հենց նոր միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւը: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիոլ Փաշինյանը:
Ավելի վաղ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման բոլոր փորձերը տապալվում էին:
Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը:
Ճանաչման հետ մեկտեղ այն կոչ է անում միջոցներ ձեռնարկել Ցեղասպանության ժխտման դեմ ու կրթական ծրագրերի միջոցով խրախուսել Ցեղասպանության մասին տեղեկացվածությունն ու հանրային ընկալման մեծացումը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/57221