Կարեն Կարապետյանը՝ ՌԴ կառավարությանն առընթեր փորձագիտական ​​խորհրդի նախագահության կազմում

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ներառվել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր փորձագիտական ​​խորհրդի նախագահության կազմ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:


Ըստ աղբյուրի, վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրամանով հաստատվել է փորձագիտական ​​խորհրդի նախագահության կազմը, որը համակարգելու է ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը:


Բացի Վոլոշինից, խորհրդի կազմում ներկայացված են Ռուսաստանի կառավարության նախկին երեք ղեկավարներ ՝ Վիկտոր Զուբկովը, Սերգեյ Ստեպաշինը և Միխայիլ Ֆրադկովը, և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը (փաստաթղթում նա ներկայացված է որպես Գազպրոմբանկի խորհրդական, նա նաև հանդիսանում է Ռուսաստանի Զարուբեժնեֆտի տնօրենների խորհրդի անդամ):


Փորձագիտական ​​խորհրդի նախագահության կազմում 15 անձ է ներառված: 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/57218