2006-2019 թվականներին Շահդենիզ հանքավայրից արդյունահանված գազի ընդհանուր ծավալը կազմել է 115 մլրդ խորանարդ մետր, ասել է SOCAR-ի (Ադրբեջանի Պետնավթընկերություն) առաջին փոխնախագահ Խոշբախտ Յուսիֆզադեն:
«2006 թվականի դեկտեմբերից մինչ 2019 թվականի դեկտեմբերի 1-ը Շահդենիզ հանքավայրից արդյունահանվել է 115 մլրդ խորանարդ մետր բնական գազ և 27 միլիոն տոննա կոնդենսատ», - նշել է Յուսիֆզադեն:
Նա նաև ընդգծել է, որ Անդրանատոլիական գազատարի (TANAP) շահագործման պահից (2018-ի հունիս) այդ խողովակաշարով Թուրքիա մատակարարվել է 3,5 մլրդ խմ գազ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/57200