Քոչարյանի մեսիջը. Ղարաբաղյան բանակցությունները խորը փակուղում են

Նիկոլ Փաշինյանի այն լոզունգը, թե լուծումը պետք է բավարարի ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին, դատարկ, ոչինչ չասող խոսք է, միջնորդի պարզմիտ բանաձեւ։ Դա ուղիղ ապացույցն է այն բանի, որ Հայաստանը չունի գործողությունների պլան: Արցախը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի եւ հստակ սահմանի իր դիրքորոշումը կարգավորման հիմնական բաղադրիչների վերաբերյալ: Միայն այդպես է հնարավոր խուսափել անուղղելի հետեւանքներից: Ընդ որում, Արցախը պարտավոր է հենվել իր Անկախության հռչակագրի եւ Սահմանադրության վրա՝ չվախենալով ՀՀ իշխանության հետ տարաձայնություններից: Այդ մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝«Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում:


Քոչարյանի մեսիջը բանտից ուղղված է առաջին հերթին Արցախի իշխանություններին: Հակամարտության կարգավորման Փաշինյանի բանաձևը տանում է հակամարտությունը դեպի փակուղի և պատերազմ ու Արցախը պետք է իր վճռորոշ ձայնն արտահայտի այս հարցի կապակցությամբ: Բաքուն կարող է պահանջել հրապարակել Փաշինյանի թեզիսները, թե ինչպես կարելի է բավարարել միանգամից երեք կողմերին ու այդ պարագայում ՀՀ-ն պետք է գծի այն կարմիր գիծը, որից այն կողմ հայկական կողմերը չեն զիջելու: Սակայն Երևանի համար կարող է ընդունելի լինել մադրիդյան փաստաթուղթը, որը կոշտ ձևով մերժվելու է Արցախի կողմից՝ այս պայմաններում դեստրուկտիվ կողմ հանդես կգա Արցախը, ինչն անթույլատրելի է:


Փաշինյանի բանաձևն իհարկե իր մեջ պարունակում է ստատուս-քվոն պահպանելու տարրեր՝ ՀՀ վարչապետը հասկանում է, որ Բաքուն չի գնալու ոչ մի զիջման ղարաբաղյան հարցում ու չի պատրաստվում հետ կանգնել իր մաքսիմալիստական դիրքորոշումից: Պաշտոնական Երևանն այս կերպ փորձում է հանդես գալ բանակցություններում որպես կառուցողական կողմ, իսկ Բաքուն, մերժելով հայկակական կողմի առաջարկությունը, հայտնվելու է դեստրուկտիվ կողմի կարգավիճակում: Իհարկե ժամանակ ձգելը շատ լավ է՝ կարևոր է պահպանել ղարաբաղյան հարցում այսօրվա ստատուս-քվոն, սակայն Ադրբեջանը ժամանակն օգտագործում է տնտեսապես հզորանալու, նոր էներգետիկ նախագծեր կյանքի կոչելու համար, այդպես մեծացնեկով իր գեոպոլիտիկ նշանակությունը Արևմուտքի և ՌԴ-ի համար, ինչպես նաև նավթից ու գազից ստացված եկամուտներն ուղղում է բանակի հզորացմանն ու ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծելուն:


ՀՀ-ն պետք է ուժեղացնի Արցախի տնտեսությունը, ժողովրդագրական վիճակի կտրուկ բարելավում իրականացնի, հզորացնի Արցախի ՊԲ-ն ու շարունակի բանակցությունները, քանի որ դրանցից հրաժարվելը տանելու է պատերազմի:


Պատերազմն Արցախում անխուսափելի է, հարցը միայն ժամկետների մեջ է, թե երբ է սկսվելու այդ պատերազմը: Բանակցությունները թույլ են տալիս ժամանակ շահել, սակայն այդ ժամանակը պետք է օգտագործվի տնտեսական և ռազմական հզորացման համար, իսկ հակառակ պարագայում խաղաղասիրական կոչերը Բաքվում ընկալվելու են թուլության նշան:


«Անընդունելի է Արցախում ունենալ քծնող նախագահ, ով հնազանդորեն տուրք է տալիս որեւէ մեկի, ներառյալ Հայաստանի վարչապետի, քմահաճույքներին: Այդ որակները հատուկ են տկար եւ թույլ անձերին, իսկ այդպիսի «առաջնորդությունը» կարող է աղետալի հետեւանքներ ունենալ Արցախի համար: Այնտեղ պետք են պատերազմով կոփված խիզախ առաջնորդներ: Հուսամ՝ ղարաբաղցիների ընտրությունը հենց այդպիսին կլինի»,- նշել է Քոչարյանն՝ անդրադառնալով 2020թ.-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին:


Քոչարյանը, ունենալով կոշտ քաղաքական գործչի համբավ ու իմիջ, կոչ է անում ղարաբաղցիներին ընտրել ոչ թե Երևանի, այսպես ասած,  «դաբրոն» ունեցող որևէ մեկին, այլ պատերազմով անցած գործչի, իսկ տվյալ պահին դա Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն է: Քոչարյանը կանխատեսում է Արցախի շուրջ լուրջ սրացումներ, Արցախին անհրաժեշտ է գեներալ-նախագահ, որը կունենա մեծ հեղինակություն թե՛ բանակում, վետերանների շրջանում, թե՛ հասարակության շրջանում:


Սակայն Վիտալի Բալասանյանը սրված հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանի հետ ու նրա ընտրվելն Արցախում այս պահին խնդրահարույց է:

Այս պարագայում մեծանում է Արայիկ Հարությունյանի հաղթելու շանսերն, այսինքն Վիտալի Բալասանյանը, Սամվել Բաբայանն ու արցախյան պատերազմով անցած այլ գեներալներ պետք է զբաղեցնեն կառուցողական ընդդիմության դաշտն ու անհրաժեշտության պահին աջակցեն Հարությունյանին՝ Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիայի պարագայում:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/57138

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel