Այսօր Ադրբեջան է ժամանել 3 միլիոներորդ զբոսաշրջիկը: Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի Զբոսաշրջության պետական գործակալության մամուլի ծառայության ղեկավար Քենան Գուլուզադեն:
Այս տարի Ադրբեջան զբոսաշրջիկների ներհոսքը նախորդ տարվա համեմատ աճել է 11,1%-ով:
Ադրբեջան այցելած զբոսաշրջիկների թվով առաջատար երկրների առաջին հնգյակում տեղ են գտել Ռուսաստանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանը և Սաուդյան Արաբիան: Միաժամանակ նվազել է Եվրոպայից, Կենտրոնական և Հարավային Ասիայից ժամանող զբոսաշրջիկների թիվը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/57126