Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հաստատել են ընդհանուր դիրքորոշումն այն մասին, որ սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Մենք Մայքլ Պոմպեոյի հետ քննարկել ենք սիրիական հակամարտության կարգավորման խնդիրները: Մենք ընդհանուր դիրքորոշում ունենք, ինչն այսօր հաստատել ենք՝ ռազմական լուծում չկա, անհրաժեշտ է առաջ մղել համազգային ներառական երկխոսությունը»,- ասել է Լավրովը:
Նա նշել է, որ դրա համար առաջին հերթին պետք է օգտագործվի քաղաքական գործընթացը Ժնեւում սիրիական սահմանադրական կոմիտեի աշխատանքի շրջանակում, ինչպես նաեւ պետք է որոնել «քաղաքական գործընթացին քրդերին ներգրավելու ուղիները»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/57117