ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցից հետո հայտարարել է, որ անհամբեր սպասում է մոտ ապագայում Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը:
«Անհամբեր սպասում եմ մոտ ապագայում մեր ՌԴ-ի հետ երկխոսությանը»,- գրել է նա Twitter-յան իր էջում:
Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ «լավ հանդիպում է անցկացրել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ»: Նրա խոսքով՝ բանակցությունների ժամանակ կողմերը քննարկել են «շատ թեմաներ, այդ թվում՝ առեւտրի, Իրանի, Հյուսիսային Կորեայի, ՄՓՀՀ պայմանագրի, միջուկային սպառազինության վերահսկման եւ ընտրություններին միջամտության թեմաները»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/57109