Էրդողանը խոստացել է հրաժարվել խաղաղության Նոբելյան մրցանակից, եթե ստանա այն

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կհրաժարվի խաղաղության Նոբելյան մրցանակից, եթե այն իրեն շնորհեն։ Այս մասին երեքշաբթի նա ասել է Անկարայում ելույթի ժամանակ:


Լրագրողը հարցրել է Թուրքիայի նախագահին, թե ինչպես կվարվի, եթե իրեն նման պարգեւ հանձնվի։

Նախագահը պատասխանել է, որ «կհրաժարվի» դրանից։ Էրդողանի հավաստիացմամբ՝ «Նոբելյան կոմիտեն սպառել է իրեն եւ քաղաքականացված ու գաղափարական կազմակերպություն է»։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/57102