Մամուլ. Պետք չէ շտապել. Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ-ականներին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրպարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ամերձ շրջանակների հավաստմամբ՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը համարում է, որ հիմա ակտիվ քաղաքական գործողություններ սկսելու ժամանակը չէ և պետք է սպասել: Չնայած որոշ ՀՀԿ-ականներ փորձում են ներկայացնել, որ գործող իշխանություններից հիասթափությունը այնքան մեծ է, որ հիմա ճիշտ ժամանակն է քաղաքական պրոցես սկսելու համար, սակայն Սարգսյանը խորհուրդ է տալիս չշտապել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ 2014-ին թրենդային է եղել բիզնեսը սեփական մականունով կոչելը։ Մասնավորապես Երևանի քաղաքապետարանի կայքում մի որոշում փնտրելիս պատահաբար հանդիպեցինք 2014-ին Արամի փողոցի հ.3, 5 հասցեում` սեփականության իրավունքով «Գռզո Պլազա» ՍՊԸ-ին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին որոշման։ Ինչպես նկատեցիք, որոշման մեջ գրված է «Գռզո Պլազա», իսկ այսօր նույն հասցեում գործում է «Սիլ Պլազան», որը պատկանում է Սուքիասյաններին»։


«Փաստ» թերթը գրում է. «Իշխանությունները որոշում են կայացրել ՀՀ ոստիկանապետի և ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնների հարցում: Ինչպես հայտնի է, Վալերիյ Օսիպյանի և Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո սեպտեմբերի 19-ին այդ պաշտոններում նշանակվեցին պարտականությունների ժամանակավոր կատարողներ՝ համապատասխանաբար Արման Սարգսյանը և Էդուարդ Մարտիրոսյանը: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, վարչապետն առաջիկայում հենց նրանց էլ կնշանակի այդ պաշտոններին՝ արդեն ոչ որպես ԺՊ-ներ: Տեղեկությունների համաձայն, ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար թեկնածուների շրջանակն այնքան էլ մեծ չի եղել, և վերջնական ընտրությունը կանգնել է տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի վրա: Ինչ վերաբերում է ոստիկանապետին, ապա նույն աղբյուրների պնդմամբ, անցած երկուսուկես ամիսների ընթացքում Արման Սարգսյանը հաջող է հանձնել իր «քննությունը», և հենց նա էլ կդառնա ոստիկանապետ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի պաշտոնանկության հարցը, որն ամիսներ շարունակ շրջանառվում է, հնարավոր է, որ շուտով ավելի առարկայական դառնա։ Վերջերս մարզպետի օգնական է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արարատի տարածքային կառույցի պատասխանատու Կառլեն Մկրտչյանը, որն «ուսումնառության» շրջան է անցնում։ Համապատասխան պատրաստման դեպքում հնարավոր է նա Գարիկ Սարգսյանի փոխարեն նշանակվի մարզպետի պաշտոնում»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Այն, որ ՊԵԿ աշխատակիցները պաշտոն զբաղեցնելով հանդերձ՝ անթաքույց բիզնեսով են զբաղվում, բազմիցս ենք կոնկրետ օրինակներով գրել։ Այդ հրապարակումները, սակայն, որևէ հետևանք չեն ունեցել՝ այն բացառությամբ, որ այդ պաշտոնյաները ֆեյսբուքյան իրենց էջերից կամ այլ հարթակներից հեռացրել են բիզնեսի սեփականատեր լինելու մասին նշումը։ Օրերս մեզ հանդիպեց հերթական օրինակը։ Մասնավորապես՝ ՊԵԿ խոշոր հարկ վճարողների գլխավոր հարկային տեսուչ Գոհար Բոստանջյանը նաև «Աննուշա» գեղեցկության սրահի տնօրենն է։ Տեղեկատվությունը կարելի է գտնել նաև «Սփյուռ» տեղեկատվական համակարգում։ Գոհար Բոստանջյանը նաև հաշվապահական ընկերություն ունի, որը, սակայն, գրանցել է ամուսնու՝ Ստեփան Փաշայանի անունով։ Առհասարակ հարկայինում, հարկայինի աշխատակիցների մոտ ընդունված է հաշվապահական ընկերություններ բացել և իրենց ընկերություններով տնտեսվարողների հարցերը լուծել հարկայինի հետ, որ համ գայլերը կուշտ լինեն, համ գառները ողջ մնան։ Նման հաշվապահական ընկերություն ունի նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» ինտելեկտուալ հատվածը մասնակցել է «Չտո, գդե, կագդա» ինտելեկտուալ խաղի ամանորյա սեզոնին, թեեւ ներսում տարակուսանք կա՝ ընտրված «սաստավի» հետ կապված (Արթուր Դավթյան, Արփի Դավոյան, Վահագն Թեւոսյան…)։ «Լուսավոր Հայաստանը» բոյկոտել եւ չի մասնակցել պատգամավորների խաղին: «Իմ քայլի» թիմը ղեկավարել է Վահագն Թեւոսյանը, ԲՀԿ-ինը` Արման Աբովյանը: Խաղն արդեն նկարահանվել է, ցուցադրվելու է հունվարի 4-ին։ Մասնակիցներն ասացին, թե ով է հաղթել, սակայն խնդրեցին չհրապարակայնացնել՝ ինտրիգը պահելու համար: Սակայն ամենամեծ «ինտրիգն» այն է, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն այլեւս չի ֆինանսավորելու խաղը։ «Գումարներն ուղղում են ավելի կարեւոր «ոլորտներ»՝ պերֆորմանսների ու տրանսգենդերների գործունեությանը զարկ տալուն։ Ինտելեկտուալ «թիթիզությունները» մերոնց ժանրում չեն»,- դառնացած ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մի քանի օր է, ինչ հանրային քննարկման է ներկայացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագիծը մի քանի օրերի ընթացքում հավաքել է 44 կողմ և 18 դեմ ձայն: Պարզվում է, որ ԿԳՄՍ նախարարի հետ բուհերի ռեկտորները մի քանի անգամ հանդիպել են՝ քննարկելու այս նախագծի հետ կապված հարցերը: «Ժողովուրդ» օրաթերթին հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, նախարարի և ռեկտորների հետ համատեղ վերջին հանդիպումը տևել է 6 ժամ: Ըստ որոշ տեղեկությունների՝ հանդիպմանը ներկա ռեկտորներից մի քանիսն իրենց պասիվ են պահել և չեն փորձել առարկություններ անել: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Այնպես չէ, որ բոլոր ռեկտորները կուրորեն ընդունել են նոր նախագիծը, բոլոր կետերի նկատմամբ եղել են շատ գործունյա, անաչառ, դիրքորոշված մոտեցումներ»»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շարունակում ենք բացառիկ մանրամասներ ներկայացնել ԱԱԾ-ի կողմից նոյեմբերի 15-ին հրապարակված՝ օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման քրեական գործից: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս քրեական գործով ձերբակալվել է մի կին, որի անունը, նախաքննական գաղտնիությամբ պայմանավորված, չենք հրապարակում: Բանն այն է, որ ձերբակալված կնոջ հայտնած տվյալներն իրավապահներին հնարավորություն են տալու քրեական գործով մի շարք բացահայտումներ անել: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել նաև այն մասին, որ սույն քրեական գործի շրջանակում նախաքննական մարմինը Ֆրանսիայից մի շարք անձանց է հրավիրել Հայաստան՝ հարցաքննության: Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտեի լրատ­վության բաժին, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին, որ նախաքննության այս փուլում քրեական գործով որևէ տեղեկություն հրապարակման ենթակա չէ»,- գրում է թերթը։


«Փաստ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ՀՖՖ նախագահի ընտրություն, որի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Առաջադրվել էր չորս թեկնածու, որոնցից մեկի՝ Արսեն Աղաջանյանի թեկնածությունը չի գրանցվել: Այսպիսով, մնացել են երեքը՝ Խորեն Հովհաննիսյան, Թովմաս Գրիգորյան, Արմեն Մելիքբեկյան: «Փաստի» տեղեկություններով, իշխանությունները ջանք չեն խնայում՝ վերջինիս ՀՖՖ նախագահ կարգելու համար: Ուշագրավ է, որ առաջադրումից ընդամենը մի քանի օր առաջ Մելիքբեկյանը հայտարարեց. «Ես չեմ պատկերացնում մի սցենար, երբ հնարավոր կլինի իմ առաջադրումը կամ ես ցանկություն կունենամ, որովհետև ես այդպիսի ցանկություն չունեմ: Դա կլինի մեկ ծայրահեղ դեպքում, եթե ես հասկանամ, որ չկա մի մարդ, ում ես պատկերացնում եմ շարունակությունը ապահովող»: Սակայն ընդամենը մեկ շաբաթ անց նման «սցենար» ի հայտ եկավ: Շատ ավելի հետաքրքիր է, որ նրա թեկնածությունն առաջադրել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը, որի սեփականատեր Ջևան Չելոյանցը վերջերս դաժան քննադատության էր ենթարկել Մելիքբեկյանին՝ նշելով, որ նա «ընդունակ չէ աշխատելու», որ ձախողել է ֆեդերացիայի աշխատանքները: Փաստորեն երկու ամիս անց Չելոյանցը համաձայն չէ ինքն իր հետ: Ի դեպ, «Փաստի» տեղեկություններով, ֆուտբոլային հանրության մեջ լուրջ դժգոհություններ կան Մելիքբեկյանի գործունեությունից, ու նրա ընտրության դեպքում հնարավոր են անցանկալի լուրջ զարգացումներ: Սակայն, ըստ մեր աղբյուրների, որքան էլ իշխանությունները ամենօրյա ռեժիմով աշխատում են քվեարկության իրավունք ունեցողների հետ, Մելիքբեկյանի հաղթանակը դեռևս չափազանց կասկածելի է»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կառավարությունը ներկայացրել է «ՀՀ էներգետիկ բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը», որը պետք է իրականացվի մինչև 2040թ.: Այս ծրագրում անդրադարձ է կատարվում արևային էներգետիկայի զարգացմանը, որտեղ ասվում է. «ՀՀ կառավարությունը նպատակ ունի մինչև 2026 թվականը արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը ընդհանուրի մեջ հասցնել 10%-ի, ինչը նշանակում է, որ կունենանք 1.2 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիայի արտադրանք արևային կայաններից, ինչի համար անհրաժեշտ է ունենալ ընդհանուր 700 ՄՎտ արևային կայանների դրվածքային հզորություններ, ներառյալ ինքնավար կայանները: Ներկայումս հաշվարկները և վերլուծությունները ցույց են տալիս, որ առանց կուտակիչ կայանների (որոնց արժեքը ներկա պահին տնտեսապես ձեռնտու չէ) արդյունավետ չէ ունենալ արևային էներգիայի ավելի մեծ մասնաբաժին՝ հաշվի առնելով առկա և զարգացման ծրագրերում ներառված ենթակառուցվածքային հնարավորությունները և գործող պայմանագրային հարաբերությունները հարևան երկրների հետ»: Մեր տեղեկություններով՝ այս պահին ՀՀ-ում արևային կայանների առավելագույն հզորությունը 40 մեգավատտ է, իսկ այս ոլորտում վարվող պետական քաղաքականությունը հուշում է, որ պետությունը այնքան էլ շահագրգռված չէ արևային էներգետիկայի զարգացմամբ, ինչի խոսուն ապացույցը դեռևս նախորդ իշխանությունների կողմից վարվող սակագնային քաղաքականությունն է»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքով հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և այն դատարանում է։ Զոհվածների հարազատներից տեղեկացանք, որ դատական առաջին նիստը նշանակված է դեկտեմբերի 13-ին, ժամը 15-ին՝ Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանում։ Այս գործը կարող է աղմկահարույց ընթացք ունենալ։ Զոհվածների իրավահաջորդները մտավախություն ունեն, որ ամեն գնով փորձում են մեղմացնել ավտովթարի պատճառ դարձած «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդի մեղքը։ Ի դեպ, վերջինիս շահերի պաշտպանը Սեդա Սաֆարյանն է։ Հիշեցնենք, որ, համաձայն մեղադրական եզրակացության, վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, որն անզգուշությամբ առաջացրել է 7 մարդու մահ, և 4 անձի առողջությանը պատճառվել են միջին և ծանր մարմնական վնասվածքներ»


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/57093

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel