ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այսօր ԱԺ-ում, դիմելով «Իմ քայլը» խմբակցության իր գործընկերներին, կոչ արեց վերջիններիս չվախեցնել ժողովրդին, թե Հանրապետական կուսակցությունը վերակենդանանալու է:
«Հերիք է գոյություն չունեցող քաղաքական ուժերի ուրվականներով, որոնք, իմ վստահ համոզմամբ, քաղաքական ռեինկարնացիայի որևէ հնարավորություն, շանս այլևս չունեն, անընդհատ ժողովրդին վախեցնել ու ահակեբել, թե՝ հանկարծ մեզ չլսեք, ուրվականները կվերակենդանանան: Ժողովուրդ ջան, նրանց քաղաքական էջը փակված է և չվախենաք այլևս ուրվականներից»,- հայտարարեց նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/57071