Մահացել է Յուրի Լուժկովը

84 տարեկան հասակում մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Լուժկովի շրջապատում իր աղբյուրի:


«Նա գտնվում էր Եվրոպայում: Այլ տեղեկություններ հիմա չեմ կարող ասել»,- նշել է գործակալության զրուցակիցը:


1992 թվականի հունիսին Լուժկովը դարձավ Մոսկվայի երկրորդ քաղաքապետը՝ Գավրիիլ Պոպովից հետո: Նա ղեկավարել է Ռուսաստանի մայրաքաղաքը 18 տարի: 2010 թվականի սեպտեմբերի 28-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ազատեց նրան զբաղեցրած պաշտոնից՝ վստահության կորստով պայմանավորված:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/57060