Վրաստանի իշխանություններն անընդունելի են համարել Թբիլիսիում ռուսաց լեզվի կենտրոնի բացումը

Վրաստանի համար ներկայում անընդունելի է իր տարածքում Ռուսաստանի շահերին ծառայող որևիցե կենտրոնի բացումը: Այդ մասին հայտարարել է հանրապետության խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեն:


«Քանի դեռ չի ավարտվել օկուպացումը, և ռուսական զորքերը չեն լքել Վրաստանի տարածքը, մեր շահերի հաշվին ոչ մի փոխզիջում չի լինի»,- ասել է Տալակվաձեն:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/57053