Ադրբեջանցիները սկսել են Վրաստանում ավելի շատ փող ծախսել

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում ադրբեջանցի զբոսաշրջիկները Վրաստանում ծախսել են միջին հաշվով 524,5 լարի (302,32 մանաթ): Այս մասին ասված է Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության զեկույցում:


Եռամսյակային կտրվածքով՝ ադրբեջանցի զբոսաշրջիկները հարևան երկրում ծախսել են 108,5 լարիով (62,54 մանաթ) կամ 26%-ով ավելի շատ գումար:


Հաշվետու ժամանակահատվածում Վրաստան այցելել է Ադրբեջանի 547 114 քաղաքացի, ինչը 10,6% -ով գերազանցում է տարեկան ցուցանիշը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/57005