ՀԱՊԿ երկրների ԶՈՒ ԳՇ պետերը կքննարկեն ռազմական համագործակցությունը Սանկտ Պետերբուրգում

ՀԱՊԿ անդամ պետությունների Զինված ուժերի Գլխավոր շտաբների ղեկավարների համատեղ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին Սանկտ Պետերբուրգում: Այս մասին լրագրողներին հայտնել են ՀԱՊԿ Միացյալ շտաբի մամուլի ծառայությունից: 


ՀԱՊԿ երկրների ռազմական համագործակցության զարգացման հարցերով Ռազմական կոմիտեի 15-րդ նիստին մասնակցելու են ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը, Ղրղզստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը եւ ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետը:


«ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի նախագահությամբ նիստի ժամանակ քննարկվելու են ռազմական ոլորտում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունները, որոնք Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է կազմակերպությունում 2020 թվականին նախագահության շրջանում, ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերները եւ սպառնալիքները»,- հստակեցրել են մամուլի ծառայությունից:


Բացի այս, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը զեկուցել է «Մարտական եղբայրություն-2019» օպերատիվ-ռազմավարական համատեղ զորավարժությունների հիմնական արդյունքների մասին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/57000