Իրանում կարծում են, որ ՌԴ-ն չի հրաժարվի միջուկային ոլորտում համագործակցելուց

Իրանը կարծում է, որ Ռուսաստանը կշարունակի փոխգործակցել իրենց հետ Ֆորդոյի ատոմակայանում՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցների վերականգնմանը։ Այս մասին ասել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:


«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանը, չնայած ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների վերականգնմանը, չի թողնի նախագծի աշխատանքը»,- նշել է նա։


Քամալվանդին նշել է, որ Մոսկվան «շարունակում է մասնակցել «Բուշեհր» ԱԷԿ-ի երկրորդ եւ երրորդ էներգաբլոկների կառուցմանը։


Նրա խոսքով՝ «Իրանը տեխնիկական տեսակետից պատրաստ է հետագայում աշխատանք տանել՝ կապված կայուն իզոտոպերի հետ, նաեւ առանց Ռուսաստանի»։ «Իհարկե, քաղաքական տեսակետից ավելի լավ կլինի, եթե Մոսկվան շարունակի համագործակցել մեզ հետ»,- ավելացրել է ԻԱԷԿ ներկայացուցիչը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56997