Ադրբեջանը եզրափակել է 2018 թվականին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) ավելի շատ ներդրում ստացած երկրների թոփ 10-յակը: Այս մասին տեղեկացնում է ՎԶԵԲ-ը:
Նշվում է, որ ՎԶԵԲ-ն Ադրբեջանում ներդրել է 304 միլիոն եվրո: Այս ցուցանիշով Ադրբեջանը զիջում է Սերբիային (396 մլն եվրո), Ուզբեկստանին (397 մլն եվրո), Ռումինիային (443 մլն եվրո) և այլն:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ամենամեծ ներդրումները կատարել է Եգիպտոսում (1,148 միլիարդ եվրո), Թուրքիայում (1,001 միլիարդ եվրո) և Հունաստանում (846 միլիարդ եվրո):
Ըստ փաստաթղթի՝ ՎԶԵԲ-ն, ընդհանուր առմամբ, 2018-ին 395 նախագծերի համար հատկացրել է 9,5 մլրդ եվրո գումար: Դրանից 1 միլիարդ եվրոն ուղղվել է Անդրանատոլիական գազատարի (TANAP) ֆինանսավորմանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56976