ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ կհանդիպի դեկտեմբերի 10-ին Վաշինգտոնում:
The Washington Post թերթը, վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչների, հայտնել է, որ Փոմպեոն մտադիր է դեկտեմբերի 10-ին Լավրովի հետ քննարկել երկկողմ հարաբերությունները, սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունը, Սիրիայի եւ Ուկրաինայի իրադրությունը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56966