Կիպրոսը Թուրքիայի դեմ դատական հայց է ներկայացրել Հաագայի միջազգային դատարան: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Նիկոս Անաստասիադիսը:
Պատճառը Թուրքիայի կողմից Կիպրոսի մերձակա տարածքում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներն են, որոնք հունական կողմն անօրինական է համարում:
Դրան զուգահեռ, Կիպրոսը բողոքի նոտա է հղել Թուրքիային:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56928