Անհրաժեշտ է շարունակել կառուցողական երկխոսությունը և խորացնել ԵԱՀԿ տարածաշրջանում հակամարտող կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումները: Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի արտաքին գործերի փոխնախարար Մատտի Անտոնեն:
«Մենք պետք է առաջ շարժվենք ԵԱՀԿ տարածաշրջանում առկա ձգձգվող հակամարտությունների կարգավորման ուղղությամբ: Սա ԵԱՀԿ-ի հիմնական մանդատն է», - ասել է նա:
Նա ընդգծել է կառուցողական երկխոսության շարունակման և ԵԱՀԿ տարածաշրջանում հակամարտող կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների խորացման կարևորությունը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56899