Միացյալ Նահանգները կարող են միջոցներ ձեռնարկել այն երկրների հետ առեւտրի շրջանակում, որոնք ՆԱՏՕ-ում բավարար ներդրում չեն ունենում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Նրա խոսքով՝ բազմաթիվ երկրներ մոտենում են նպատակին ՆԱՏՕ-ում ՀՆԱ-ի 2 տոկոսը ներդնելու համար:
«Բազմաթիվ երկրներ մոտ են եւ դառնում են ավելի մոտ: Իսկ մի քանիսը՝ ոչ, եւ մենք կարող ենք ձեռնարկել առեւտրի հետ կապված միջոցներ: Անարդար է, որ նրանք ստանում են ԱՄՆ-ի պաշտպանությունը եւ չեն ներդնում իրենց փողերը»,-ասել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56897