Րոպեներ առաջ Նիդերլանդների խորհրդարանը գերեթե միաձայն (դեմ քվերակեցին միայն էթինկ թուրքերի շահերը ներկայացնող կուսակցության 3 պատգամավորները) ընդունեց ԱԳՆ 2020թ. բյուջեի լրացումը, որով երկու միլիոն եվրո է հատկացվում Երևանում Նիդերլանդների դեսպանության բացման համար։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ հիշեցնելով, որ լրացման քաղաքական ուղերձում շեշտվում է՝ դեսպանության բացումը Հայաստանի կառավարության խիզախ քայլերի սատարումն է։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/56879