Նավթի գների անկումը ոչ միայն բարդացնում է բյուջեի բալանսավորումը, այլև հյուծում հոգեբանորեն: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ալիևը նա խոսել է ՕՊԵԿ-ի ազդեցության մասին նավթի գների վրա:
«Ցավոք, ՕՊԵԿ-ի յուրաքանչյուր նիստից հետո նավթի գների անկում են ապրում: Այդ պատճառով մենք շատ ենք մտահոգված հաջորդ նիստով: Ավելի լավ չի՞, այն ընդհանրապես չանցկացնել», - կատակել է Ալիևը: Նա նաև կոչ է արել ՕՊԵԿ անդամ-պետություններին և կազմակերպության մեջ չմտնող երկրներին համակարգել փոխգործակցությունը:
Brent տեսակի նավթը նախօրեին վաճառվում էր 29,57 դոլարով, փոխանցում է Lenta.ru կայքը:
Ադրբեջանի ԿԲ նախագահ Էլման Ռուստամովը հայտարարել է, որ հաջորդ տարվա բյուջեն վերանայվելու է և այնտեղ նավթի գները հաշվարկվելու են 30 դոլարի սահմաններում: Մինչ այդ, բյուջեն հաշվարկվել էր մեկ բարելի համար 50 դոլարով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/5687